Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հրապարակում փետրվարի 7-ին կայացավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Նեկա էին N զորամասի հրամատարական անձնակազմը, սերժանտներ, զորամասի հոգեւոր հովիվ Գեւորգ սարկավագ Գյոզալյանը, մարզային կառույցի ղեկավարները' մարզպետ Ռուբիկ Աբրհամյանի գլխավորությամբ, ծնողներ, հարազատներ, այլք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' փողային նվագախմբի հնչեցրած քայլերգից հետո տեղի ունեցավ զիվորների երդման արարողությունը, որից հետո հոգեւոր հովիվ Գեւորգ սարկավագ Գյոզալյանը եւ նորակոչիկներն ատրասանեցին Տերունական աղոթքը: Բոլոր զինվորները ստացան «Զինվորի աղոթագիրք»:
Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը շնորհավորեց ծնողներին' իրենց զավակների հայոց բանակի զինվոր դառնալու կապակցությամբ, ծնողներին ցանկացավ համբերություն, եւ վստահություն, ընդգծեց, որ իրենց զավակներն ապահով ձեռքերում են: Գեներալ-մայորը ցանկացավ նաեւ, որ երկու տարի անց հարազատները պատանիներին դիմավորեն միայն ուրախության արցունքներով:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաեւ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նա նույնպես ցանկացավ, որ երիտասարդները բանակից վերադառնան առնականացած, տղամարդ դարձած: «Այս երիտասարդները գնում են հայոց բանակն էլ ավելի հզորացնելու, եւ երկրի սահմաններն առավել անակռիկ դարձնելու նպատակով»,- ընդգծեց նա:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաեւ ծնողները, ովքեր իրենց խոսքում նշեցիին, որ չափազանց հուզվում են, երբ լսում են իրենց որդիների երդման խոսքը: Նրանք ցանկացան, որ սահմանները խաղաղ լինեն, եւ որ իրենց զավակները Հայրենիքի հանդեպ պարտքը կատարեն միմիայն խաղաղ պայմաններում:
Լիլիթ Մաճկալյան