Ադրբեջանում մեծացել է կանխամտածված սպանությունների թիվը: Նման տեսակի սպանությունների աճը 2014 թվականին եւ այն, որ 12 նման հանցագործություններ դեռեւս չբացահայտված են մնում, գնահատվել է որպես Ադրբեջանում հետաքննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների մեջ լուրջ թերություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը:

 

 

Նրա խոսքով' Ադրբեջանի Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին 2014 թվականի եւ դրանից առաջ կատարված կանխամտածված սպանությունների բացահայտման հետ կապված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համապատասխան հանձնարարություններ են տրվել:

 

 

Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւը կառույցի կոլեգիայի ընդլայնված նիստում վերջերս հայտարարել էր, որ 2014 թվականին Ադրբեջանի զինված ուժերում ոչ ռազմական հանցագործությունների թիվը, 2013 թվականի համեմատ, 1,7 տոկոսով աճել է: