Գերմանիան հանդես է գալիս Հունաստանին Եվրամիության կազմում պահելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը Օտտավայում Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ կայացած հանդիպումից հետո: «Գերմանիայի դիրքորոշումը՝ Հունաստանին եվրոգոտում պահելն է»,- նշել է նա:
«Այժմ մենք Հունաստանի կառավարությունից առաջարկություններ ենք սպասում իրենց պարտքերի մարման վերաբերյալ»,- հավելել է Մերկելը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, փետրվարի 11-ին տեղի է ունենալու եվրոխմբի արտահերթ նիստ, որտեղ Հունաստանը կներկայացնի ճգնաժամից երկրի դուրսբերման իր տեսլականը: Ավելի վաղ Աթենքի լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Հունաստանը իր գործընկերներին կառաջարկի երկրի ֆինանսավորման վերաբերյալ միջանկյալ համաձայնագիր կնքել մինչեւ օգոստոսի վերջն ընկած ժամկետով: