Փարիզում անհայտ անձինք հափշտակել են բրիտանացի եւ ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Չարլի Չապլինի առաջին «Օսկարը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Parisien թերթին: Արձանիկի արժեքը, ըստ փորձագետների գնահատումների, կազմում Է մոտավորապես մեկ միլիոն եվրո: Կինոպարգեւը պահվում Էր Չապլինի ասոցիացիայի (Chaplin Association) փարիզյան գրասենյակում:

 

Ինչպես նշում Է հրատարակությունը, անհետացել են նաեւ Չապլինի գրիչները, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում Է մոտավորապես 80 հազար եվրո: Ոստիկանությունում եկել են այն եզրակացության, որ հափշտակիչները լավ իրազեկված են եղել այդ առարկաների արժեքի մասին, քանի որ գրասենյակում պահվող մնացած բոլոր իրերը մնացել են տեղում:

 

Չարլի Չապլինը «Օսկար» մրցանակ Է ստացալ երկու անգամ՝ 1929 եւ 1972 թվականներին: Երկու պարգեւն Էլ հանձնվել Է մրցույթից դուրս՝ կինեմատոգրաֆի զարգացման գործում ներդրած ավանդի համար: