ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացրել է իր ենթակայության ներքո գործող թանգարանների աշխատանքային ժամերի, ազատ օրերի ժամանակացույցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համաձայն ՀՀ մշակույթի նախարարի 2009թ. օգոստոսի 8-ի N 458-Ա հրամանի, նախարարության ենթակայության բոլոր թանգարաններում յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը թանգարանները գործում են անվճար: Նույն հրամանի համաձայն՝ նախատոնական և հանգստյան օրերի նախօրեին այցելուների մուտքը թանգարանների ցուցահանդեսային մաս ավարտվում է մեկ ժամ շուտ: