Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատ փետրվարի 13-ին, ժամը 16:10-ին Վերժինե Մինասյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Արտաշատի թիվ 5 դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, ժամը 16:14-ին դեպքի վայրում է եղել մեÕ ¯ մարտական հաշվարկ, եւ հրդեհը մարվել է ժամը 16:23-ին: Հրդեհի հետեւանքով այրվել է Աճառյան փողոցի թիվ 30 հեսցեի 150 քմ մակերեսով չոր բուսականությունը:

 

 

Լիլիթ Մաճկալյան