Facebook-ը սոցիալական ցանց կգործարկի կիբեռանվտանգության փորձագետների համար՝ սպառնալիքների եւ հնարավոր հաքերական գրոհների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Financial Times-ին:

 

Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցն ինտենսիվացնում Է իր աշխատանքը տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ միավորվելով տեխնոլոգիական հատվածի այլ ընկերությունների՝ Yahoo որոնիչի եւ Pinterest ֆոտոհոստինգի հետ: Նոր հարթակն ընկերություններին թույլ կտա կիբեռգրոհների կանխման նպատակով տեղեկատվություն փոխանակել հաքերների գործողությունների վերաբերյալ: Ըստ առկա տեղեկատվության՝ հաքերներն իրենք են արդեն հաճախ միասին գործում:

 

Նոր սոցիալական ցանցը կկոչվի ThreatExchange: Facebook-ն արդեն այն փորձարկել Է ընկերության ներսում, իսկ այժմ ծառայության մասին տեղեկատվությունն անհատույց կհաղորդի մյուս ֆիրմաներին, ինչպես հայտարարել Է Facebook-ի կիբեռանվտանգության մասնագետ Մարկ Հեմելը:

 

Վերջին ժամանակներս հաքերական գրոհների են ենթարկվել բազմաթիվ ըկերություններ՝ Sony Pictures կինոընկերությունից մինչեւ Anthem ապահովագրական գործակալությունը եւ Home Depot առեւտրական ցանցը: