Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով փետրվարի 14-ին' ժամը 04.00-ին, ՀՀ է տեղափոխվել 1975թ. ծնված Քրիստինե Ա.-ն:
Քրիստինե Ա.-ն 2012թ. սեպտեմբեր 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):