Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն անդրադարձել է թիմակցի՝ Լիոնել Մեսսիի հետ հարաբերություններին և նշել, որ արգենտինացին իր լավագույն ընկերն է:

«Ինձ համար պատիվ է Մեսսիի, Սուարես և Պեդրոյի հետ խաղալը: Լեոն իմ լավագույն ընկերն է՝ ինչպես ակումբում, այնպես էլ խաղադաշտից դուրս»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում բրազիլացին մասնակցել է 20 խաղի, հեղինակել 17 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: