ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ միասնական ճակատ ձեւավորել ծայրահեղականության դեմ մղվող պայքարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ծայրահեղականներից բխող սպառնալիքի հաշվառմամբ մենք պետք է համախմբվենք, ընդ որում, ինչպես ԱՄՆ-ի ներսում, այնպես էլ՝ միջազգային ասպարեզում: Մենք գիտենք, որ այդ խնդիրը անկարելի է լուծել մեն միայն ռազմական ուժով»,- ասված է Օբամայի հոդվածում, որը հրապարակվել է Los Angeles Times թերթում:

 

Նախագահը պարզաբանել է, որ անհրաժեշտ է պայքարել ոչ միայն զինյալների, այլեւ նրանց դեմ, ովքեր նրանց աջակցություն են ցուցաբերում եւ ծայրահեղականություն են քարոզում:

 

Վաշինգտոնում ելույթ ունենալով ծայրահեղականության դեմ պայքարի հարցերին նվիրված գագաթնաժողովում՝ Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ն ակնկալում Է, որ այս աշնանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կոնկրետ քայլեր կմշակվեն այդ պայքարում:

 

«Ես կոչ եմ անում կառավարություններին՝ այս աշնանը հավաքվել ՄԱԿ-ում եւ առաջարկություններ ներկայացնել այն կոնկրետ քայլերի վերաբերյալ, որ մենք կարող ենք ձեռնարկել միասին»,- ասել է նա:

 

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից Վաշինգտոնում անցկացվող գագաթնաժողովը հավաքել է աշխարհի ավելի քան 60 երկրների պատական իշխանության մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորում է Անվտանգության համերկրային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: