Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքից ծուխ է նկատվել: Փետրվարի 19-ին' ժամը 08.14-ին, ահազանգ է ստացվել:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԿ ՕԽ-ն, մեկ ավտոսանդուղք և վեց մարտական հաշվարկ:
Հրդեհ չի հայտնաբերվել. ջեռուցման համակարգից դուրս եկող գոլորշին դիտվել է որպես ծուխ: