Նավթի գների շարունակվող անկման պատճառով սրընթացորեն նվազում են Ադրբեջանի եկամուտները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Մարժա» տնտեսական գործակալությունը հայտնում է, որ Պետական մաքսային կոմիտեի տվյալների համաձայն' 2015 թվականի հունվարի ընթացքում Ադրբեջանը 1 մլրդ 95 մլն դոլարի նավթ է արտահանել, ինչը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ 34,2 տոկոսով կամ 552,65 մլն դոլարով պակաս է:

 

Գործակալությունը նաեւ նշում է, որ անցյալ տարի Ադրբեջանի արտահանման 83,4 տոկոսը կազմել է չմշակված նավթը:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: