Երկրապահի տարբեր տարածքների ներկայացուցիչները շարունակում են արձագանքել Ծաղիկ Ռուբոյի խոսքին, որն ուղղված էր ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին:

 

 

ԵԿՄ Վանաձորի տ/բ նախագահ Ռազմիկ Մադարյան

-Այսօր քաղաքական դաշտում այնպիսի վիճակ է, որ ոմանք, իրենց չափը կորցրած, իրենց գլխից վեր բաներ են խոսում: Ժամանակին Սպարապետ Վազգեն Սարգսյանն է, ընդ որում՝ մի քանի առիթներով և հրապարակավ տվել Մանվել Գրիգորյանի գնահատականը: Այսօր, ինչպես ժողովուրդն է ասում, նոր հավերը երկաթե ձվեր են ուզում ածել: Չի ստացվի: Քաղաքական քամին բոլոր տեսակի ծաղիկներին կքշի կտանի: Խելքի եկեք: Հետո ո՞վ է ձեզ հավաքելու:

 

 

Վալերիկ Հարոյան՝ ԵԿՄ Լոռու մարզխորհրդի փոխնախագահ

-Ծաղիկ-մաղիկ չգիտեմ, բայց մենք բոլորս կանգնած ենք մեր զորավարի թիկունքին ու սպասում ենք նրա հրամանին:

 

 

ԵԿՄ Թումանյանի տ/բ նախագահ Կարո Կիրակոսյան

-Մենք պատերազմ ենք հաղթել և պատերազմից հետո վայրահաչել պատերազմի հերոսի հասցեին, դա միայն ու միայն ազգի թշնամու պատվերով կլինի: Քանի դեռ ուշ չէ՝ խելքի եկեք: Այս պատերազմի համար կյանքը ազգի զոհասեղանին դրած ազատամարտիկներս, միասնաբար կարող ենք հասնել սոցիալական հավասարության: Չխառնվենք քաղաքական վայ գործիչների կործանարար կոչերին: Միասնական հաղթել ենք Արցախյան պատերազմում, միասնական էլ նպաստենք մեր ազգի զարգացման գործին:

 

 

ԵԿՄ Ստեփանավանի տ/բ նախագահ Արմեն Ավագյան

-Ես չեմ կարծում, որ Ծաղիկ Ռուբոն այն մարդն է, որ իրավունք ու վաստակ ունի գնահատելու Արցախի հերոսին, իսկ թե ում պատվերն է կատարում, արդեն պարզ է:

 

 

ԵԿՄ Երևան քաղաքի Էրեբունի տ/բ նախագահ Հովհաննես Մարտիրոսյան

5-րդ բրիգադի մարտիկի որդի եմ ու բրիգադի մարտկների, մանավանդ բրիգադի լեգենդար հրամանատարի հասցեյին բան ասողը, հորս հասցեյին է ասում, իմ հասցեյին է ասում ու ես պատրաստ եմ պատասխան տալու. Որովհետև ոչ ոք իրավունք չունի մեր հայրերի, մեր ավագների մեր հրամանատարի անցած ճանապարհը կասկածել:

 

 

Մենք ամեն օր շփվում ենք զոհված հարյուրավոր մարտիկների, հաշմանդամների ընտանիքների հետ, ու բոլորն էլ վիրավորված են Ծաղիկ Ռուբոյի պահվածքից ու արտահայտություններից:

 

 

Ծաղիկ էիր, ծաղիկ մնա, մի բացվիր…ավելի լավ է՝ դու քո մեջ մնաս: Իսկ Զորավարից ատչոտ ուզողը ինձանից է ուզում, որովհետև Զորավարն իմ հրամանատարն է: