Անգլիացի ամենհայտնի քննիչ Շերլոկ Հոլմսի մասին նոր չհրապարակված պատմվածքի հայտնաբերման մասին The Telegraph-ում տպագրված տեղեկատվությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Lenta.ru-ն, 80-ամյա պատմաբան Ուոլտեր Էլիոթը, ով հայտնաբերել է պատմվածքը, հայտնել է, որ Արթուր Կոնան Դեյլը պատմվածքը գրել էր Սելկիրկ քաղաքի կամրջի վերանորոգման համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը վաճառելու նպատակով: Էլիոթը հայտարարել է, որ պատմվածքը գտել է իր տան նկուղում:

 

«Այդ գիրքն իմ նկուղում պահվել է մոտ 50 տարի: Ամենայն հավանականությամբ, այն ինձ ընկերներիցս մեկն է նվիրել, քանի որ չեմ հիշում, որ ես նման բան եմ գնել»,- ասել է նա:

 

Քառասունութ էջանոց պատմվածքը կցուցադրվի քաղաքային թանգարանում: 80 տարի առաջ տպագրված պատմվածքը դեպի Սելկիրկ քաղաք Հոլմսի եւ Վաթսոնի ճամփորդության մասին է: