Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է վերականգնել Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

 

«Ուկրաինական պետությունը կվերադարձնի ժամանակավորապես գրավված տարածքի նկատմամբ վերահսկողությունը: Չեմ ասի, որ դա հեշտությամբ և արագ տեղի կունենա: Սակայն դա տեղի կունենա անպայման, և մենք միասին կկառուցենք նոր Ղրիմ, որտեղ ապահովված կլինեն Ղրիմի ժողովրդի և թերակղզու բոլոր բնակիչների իրավունքներն ու շահերը՝ անկախ նրանց էթնիկ, լեզվային և կրոնական ծագումից»,- հայտարարել է Պորոշենկոն:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ղրիմի դեմ պատժամիջոցների համար: