Տանզանիայում կայծակը հարվածել Է դպրոցի դասարանին, որտեղ գտնվում Էր 22 մարդ: Ինչպես հաղորդում Է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով GlobalPost-ին, չորս աշակերտ եւ ուսուցիչը տեղում մահացել են:
Միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 23-ին երկրի արեւելքի Նյակասանդա գյուղում: Աշակերտները եւ մանկավարժը, The New Zealand Herald-ի տվյալներով՝ փորձել Էին շենքում պատսպարվել ամպրոպից:
«Կայծակը պարպել Է դպրոցի դասարանում»,- հայտարարել Է Քիգոմայի մարզի վարչակազմի ներկայացուցիչ Ուիլյամ Լիթուհին: Նրա խոսքով՝ եւս 17 երեխա վնասվածքներ Է ստացել: