Վանաձորի բնակչուհի Անի Բոշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ, 110-րդ եւ 263-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը:

 

Բոշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիսին տարածելու նպատակով պատրաստել է պոռնոգրաֆիկ բնույթի նյութ:

 

Բացի այդ' 2013թվականի հուլիսից մինչև 2014թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում Անի Բոշյանը պարբերաբար նվաստացրել է Մառլենա Սահակյանի անձնական արժանապատվությունը'տարածելով վերը նշված պոռնոգրաֆիկ բնույթի նյութը, որի պատճառով Մառլենա Սահակյանը 2013թ. նոյեմբերի 10-ին' ժամը 19:30-ի սահմաններում, ինքնասպան լինելու նպատակով փորձել է նետվել երրորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից, սակայն նրան նկատել և բռնել է եղբայրը' Արեն Սահակյանն ու կանխել ինքնասպանությունը:

 

Դրանից հետո'մեղադրյալ Անի Բոշյանը 2014թ. մայիսին կրկին պատրաստել և տարածել է պոռնոգրաֆիկ բնույթի նյութը:

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանն Անի Բոշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: