Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մորատան մտադիր է այսօր Դորտմունդի «Բորուսիայի» հետ սկսել բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ. տեղեկացնում է Tuttosport-ը:
Ակնկալվում է, որ Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի մասին բանակցությունները տեղի կունենա ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպված բանկետի ժամանակ՝ նվիրված թիմերի միջև այսօր Չեմպինների լիգայի 1/8 եզրափակչում կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2017թ.: