Մեծ Բրիտանիան դարձել Է աշխարհում առաջին երկիրը, որն օրինականացրել Է մարդու գեների փոփոխումը «երեք ծնողներով» երեխաների լույս աշխարհ գալու նպատակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանի Լորդերի պալատը 280 կողմ եւ 48 դեմ ձայներով հավանություն Է տվել արհեստական բեղմնավորման օրենքի համապատասխան ուղղմանը:

 

Այս ամսվա սկզբին հաջակցություն այդ օրինագծի քվեարկել Էր օրենսդիր մարմնի Համայնքների պալատը (ստորին պալատը):

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ուղղումը թույլ Է տալիս արհեստական բեղմնավորման ժամանակ օգտագործել երեք մարդկանց՝ ծնողների եւ կողմնակի դոնոր կնոջ գեները: Նախաձեռնության հեղինակները հուսով են, որ դա կօգնի վերացնելու ժառանգական հիվանդությունների առաջացման ռիսկը, որոնց պատճառ կարող են լինել խախտումները միտոխոնդրիաների գեներում: Այսպես են կոչվում բջջի այն մասերը, որոնք դրա համար Էներգիայի աղբյուր են ծառայում:

 

Քննադատները կարծում են, որ միտումնավոր փոփոխված գեներով մարդկանց լույս աշխարհ գալը թույլ տալու սկզբունքային որոշումը կարող Է ապագայում հանգեցնել առաջադրված հատկություններով մարդկանց՝ այսպես կոչված «դիզայներական երեխաների» հայտնվելուն: