Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթահանդեսի նոր, խմբագրության շենքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո երկրորդ համարի հրապարակումը Ֆրանսիայում չի հարուցել այն իրարանցումը, որն ուղեկցել Է նախորդ թողարկմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, թերթերի կրպակները բացվելուց մեկ ժամ անց հրատարակության օրինակները նախկինի պես դրված են վաճառասեղաններին, իսկ գնորդները հերթ չեն կանգնում հանդեսի համար:

 

Ահաբեկչական գործողությունից հետո առաջին թողարկումը, որն ստացել Էր «ողջ մնացածների համար» անվանումը, լույս Է տեսել հունվարի 14-ին: Նախապես պլանավորվել Էր, որ դրա տպաքանակը կկազմի մեկ միլիոն օրինակ, սակայն հրատարակության շուրջն առաջացած իրարանցումը նպաստեց, որ ի վերջո տպագրվեց շուրջ 8 միլիոն համար:

 

Երկրորդ թողարկման տպաքանակը մի քանի անգամ գերազանցում Է հրատարակության համար սովորական 60 հազար տպաքանակը եւ կազմում Է 2,5 միլիոն օրինակ: Այս համարի շապիկը կատարված Է կարմիր ֆոնի վրա սեւ եւ սպիակ գույներով: Դրա վրա, բացի այլ բաներից, պատկերված են «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, Հռոմի պապը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ֆրանսիայի BFMTV նորությունների հեռուստաալիքի խցիկն ու միկրոֆոնը եւ սեւ շուն, որն ատամներով Կալաշնիկով ինքնաձիգ Է բռնել:

 

Charlie Hebdo-ի վրա հարձակումը տեղի Է ունեցել հունվարի 7-ին: Երկու չարագործներ ներխուժել են խմբագրատուն եւ կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Ավելի ուշ տեղի են ունեցել մի շարք այլ հարձակումներ, երեք օրում զոհվել Է 17 մարդ: Հրատարակության վրա գրոհի մեջ կասկածյալներ են հայտարարվել երկու տղամարդ՝ Շերիֆ եւ Սայիդ Քուաշի եղբայրները: Հատուկ գործողության ընթացքում նրանք ոչնչացվել են: