Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է Թուրքիայի դեսպանի անվտանգության աշխատակիցը, տուժել՝ Հանրապետության մեկ զինծառայող, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Այդ մասին հաղորդվում է Թուրքիայի օդուժի գլխավոր շտաբի պաշտոնական հաղորդագրությունում:

 

Պայթյունը որոտացել է Քաբուլի դիվանագիտական թաղամասում՝ Թուրքիայի և Իրանի դեսպանատան մոտ:

 

Ահաբեկիչները պայթեցրել են մեքենան, որում պայթուցիկն էր տեղադրված: Պայթյունային ալիքը կոտրել է մոտակայքում գտնվող շենքերի պատուհանները:

 

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: