Ադրբեջանական բանակի զինվոր Ջավադ Ջալիլ օղլու Գոջաեւը զոհվել է' պայթելով ականի վրա:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը' հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

 

Նշվում է, որ «միջադեպը գրանցվել է ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում»' չճշտելով միջադեպի հստակ վայրը:

 

Ջավադ Գոջաեւը զինծառայության էր կանչվել Օղուզի շրջանից: Ադրբեջանի ՊՆ-ը փաստի առնչությամբ հետաքննություն է կատարում:

 

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 9 զինծառայողի մահը: Պաշտոնական տվյալներով' նրանցից 7-ը մահացել են մարտական պայմաններում:

 

Թեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 33 զինծառայող եւ 27-ից ավելի վիրավոր: