ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ռուսաստանին մեղադրել Է վերջին ամիսների ընթացքում Ուկրաինա ավելի քան հազար միավոր տեխնիկա մտցնելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

«Ռուսաստանը վերջին ամիսներին փոխանցել Է ավելի քան հազար միավոր տեխնիկա՝ տանկեր, հրետանի, հակաօդային պաշտպանության համակարգեր, անհրաժեշտ Է, որ նրանք դուրս բերեն այդ տեխնիկան եւ դադարեցնեն աջակցույթունն անջատականներին»-հայտարարել Է Ստոլտենբերգը՝ փետրվարի 26-ին Բրյուսելում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: