Ռուսաստանի քննչական կոմիտեն մշակում է տարբերակների լայն շրջանակը, որը կապված է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ, այդ թվում նաև այն տարբերակը, որ նրա մահը կարող է կապված լինել Ուկրաինայի իրադարձությունների հետ, գրում է Газета.Ru-ն:

 

«Բացի այդ, ստուգվում է Ուկրաինայի ներքին իրադարձություններին առնչվող տարբերակը: Գաղտնիք չէ, որ ի թիվս երկու հակամարտող կողմերի, կան շատ արմատական կերպարներ, որոնք չեն ենթարկվում որևէ իշխանությունների»,- ասվում է ՔԿ-ի կայքի հայտարարությունում: