Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի մերձավոր զինակիցը՝ Գարի Կասպարովը, չի պլանավորում ժամանել Մոսկվա՝ մասնակցելու նրա հետ հրաժեշտի արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հաղորդել Է ֆրանսիական Le Figaro-ն: Ըստ հրատարակության, դա կապված Է նրա անձնակ ան անվտանգության հարցի հետ:

 

Բորիս Նեմցովը փետրվարի 27-ին գնդակահարվել Է Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն դիտարկում Է նրա սպանության մի քանի վարկած, ներառյալ քաղաքական եւ կենցաղային դրդապատճառները:

 

Նեմցովին մարտի 3-ին թաղելու են Տրոեկուրովյան գերեզմանատանը: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Նեմցովի կուսակցության քարտուղար Կոնստանտին Մերզլիկինը, հանգուցյալի քաղաքացիական հոգեհանգիստը ժամը 10:00-ից մինչեւ 14:00-ն տեղի կունենա Սախարովյան կենտրոնում: