Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

 

Հարցով հիմնական զեկուցողն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչու են որոշել հարցը արտահերթ նիստով բերել քննարկման:

 

«Որքանով ես տեղյակ եմ, նախկին երկու նախագահներն էլ ապահովված են, և դրա կարիքը չունեն, հատկապես այն պարագայում, որ մեկ միլիոնից ավել մարդ Հայաստանում գտնվում է անապահով վիճակում, և շատ պապիկ-տատիկներ ունեն այդ կենսաթոշակի կարիքը:

 

Միգուցե հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ուզում եք իրապես այս մարդկանց ուղարկել թոշակի՞, հատկապես հարցը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ վաղուց այն տարիքում է գտնվում, որ թոշակառու է»,- ասաց Փոստանջյանը:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.