Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է ԵՄ-ի խաղաղապահ առաքելություններին ինքնապաշտպանության ազգային ուժերի մասնակցության հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին հաղորդել է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ դա կլինի ԵՄ-ի խաղաղապահ առաքելություններին, մասնավորապես, Հարավային Սուդանում, Ճապոնիայի ազգային ինքնապաշտպանության ուժերի առաջին նման պրակտիկան: Ընդգծվում է, որ ԵՄ-ի առաքելություններին ճապոնական զորքերի մասնակցության բուն կառուցվածքը տարբերվելու է այդ ուղղությամբ ՄԱԿ-ի երկրների հետ համագործակցությունից: Սակայն առայժմ մանրամասներ չեն ներկայացվում:
Սպասվում է, որ այդ հարցը Ճապոնիայի պաշտպանական եւ արտաքին գերատեսչությունները ԵՄ-ի ներկայացուցիչների հետ հաջորդ շաբաթ կքննարկեն Տոկիոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: