2015 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալու համար աառաջադրվել Է 276 թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Օսլոյում գործող Նոբելյան կոմիտեն:
Հավակնորդների թվում են 49 կազմակերպություն եւ 227 մարդ:
Անվանակարգորդների ընթացիկ թվաքանակն իր մեծությամբ երկրորդն է դարձել պարգեւի պատմության մեջ: Անցյալ տարի ժյուրիին հարկ է եղել ընտրություն կատարել 278 թեկնածուներից:
Դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերին: Մրցանակի հանձնումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:
2014 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել են պակիստանցի Մալալա Յուսուֆզայը եւ հնդիկ Կայլաշ Սատյարտհին «Երեխաների եւ երիտասարդության ճնշումների դեմ եւ հանուն երեխաների կրթության իրավունքի պայքարի համար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: