Հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հետաքրքրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը' Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ բանակցություններից հետո:

 

 

«Մեր զրույցը շատ արդյունավետ էր, ժամանակին, հաշվի առնելով Եվրոպայում և, ընդհանրապես, աշխարհում առկա իրավիճակը: Մենք քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակը, հանդես ենք գալիս դրանց հետագա զարգացման օգտին, ինչն օբյեկտիվորեն համապատասխանում է Ռուսաստանի և ԵՄ-ի անդամ երկրների շահերին»,- նշել է Պուտինը:

 

 

ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ Ռենցիի հետ մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ: