Եգիպտացի զույգը Մինֆույա շրջանում կազմակերպել է իր հարսանիքը՝ նմանակելով «Իսլամական պետության» ահաբեկիչներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, փեսացուն իր ընկերներին համոզել է ջիհադիստների նման դիմակներ կրել և առևանգել արարողության մասնակիցներին: Տղամարդիկ ներխուժել են սրահ: Նրանք դանակով սպառնացել են նորապսակներին՝ ստիպելով մտնել հատուկ պատրաստված վանդակը և պարել այնտեղ: Հյուրերը ծափահարել են փեսացուին և հարսնացուին: Պարի ժամանակ ներկաների մեծամասնությունը հասկացել է, որ այն, ինչ տեղի է ունենում, կատակ է, սակայն որոշ մարդիկ մինչև վերջ կարծել են, թե իսլամիստների գերին են դարձել:

 

Համաձայն տեղեկությունների՝ կատակի մասին տեղյակ են եղել միայն փեսացուն, նրա մտերիմ ընկերները և հարսանիքի լուսանկարիչը: Հարսնացուին զգուշացրել են, որ արտասովոր արարողություն է տեղի ունենալու: Լուսանկարչին հանձնարարված էր հնարավորինս մանրամասն լուսանկարել տեղի ունեցող իրադարձությունները:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդնե