Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում քաղաքացին սարից գլորվել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տուժածին օգնության են հասել նաև շտապօգնության աշխատակիցները:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 200 մետր) դուրս են բերել Շ. Ս.-ին (ծնվ. 1957 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Շ. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

 

Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: