Ամերիկայի հայկական ուսանողական ասոցիացիան հայտարարվել է աշխարհի խոշորագույն վազքարշավներից մեկի' Նյու Յորք քաղաքում 2015թ. նոյեմբերի 1-ին կայանալիք TCS New York City Marathon պաշտոնական բարեգործական գործընկեր: Այն մասին հաղորդւոմ է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի հայկական ուսանողական ասոցիացիայի տարածած հաղորդագրությունը:

 

«Մենք ոգևորված ենք համագործակցելու TCS New York City Marathon-ի հետ, որպես գլխավոր բարեգործական գործընկեր: Այս մարաթոնը հզոր հարթակ է մեր բարեգործ վազորդների համար՝ որպես օգնություն դրամահավաքության և հանրության իրազեկման այն հարցերում, որոնք մոտ են մեր վազորդների սրտերին», - ասել է Ամերիկայի հայկական ուսանողական ասոցիացիան Նյու Յորքի մասնաճուղի նախագահ Րաֆֆի Հովսեփյանը:

 

Մոտ 300 պաշտոնական բարեգործական գործընկեր կազմակերպություն մասնակցելու է այս վազքարշավին:

 

Ամերիկայի հայկական ուսանողական ասոցիացիան ԱՄՆ հայ համայնքի ամենահին կազմակերպություններից է, որը հիմնադրվել է 1910 թ.: