Ռուսաստանը եւ Աբխազիան հուշագիր են ստորագրել արտաքին քաղաքականության կոորդինացման մասին: «Համակարգված արտաքին քաղաքականության իրականացման մեխանիզմի մասին» հուշագիրը Մոսկվայում ստորագրել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա աբխազ պաշտոնակից Վյաչեսլավ Չիրիկբան, տեղեկացնում Է «Արմենպրես& raquo;-ը:
«Ռուսաստանն ամեն տեսակի օգնություն կցուցաբերի Աբխազիայի արտաքին քաղաքական դիրքերն ամրապնդելու համար»,-հուշագիրն ստորագրելուց հետո հայտարարել Է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հայտնել Է, որ մարտի վերջին Սուխումում կայանալու Է ռուս-աբխազական առեւտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստը, որտեղ քննարկվելու են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացման, Աբխազիայի զարգացմանն աջակցելու հարցերը եւ 2015 թվականի ներդրումային ծրագիրը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ՌԴ-ի եւ Աբխազիայի միջեւ ստորագրված են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին 2008 թվականի սեպտեմբերի 17-ի պայմանագիրը եւ դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին 2014 թվականի նոյեմբերի 24-ի պայմանագիրը, որն ուժի մեջ Է մտել 2015 թվականի մարտի 5-ին:
Ստորագրման են պատրաստվում եւս շուրջ 30 պայմանագրեր ու համաձայնագրեր, ինչպես նաեւ սեկտորալ փաստաթղթեր՝ ի զարգացումն դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի: Դրանում կարտացոլվեն փոխգործակցության նոր ասպեկտները, որոնք վերաբերում են պաշտպանությանն ու անվտանգությանը, սոցիալական, մարդասիրական եւ փոխգործակցության մյուս բնագավառներին: