NASA-ն երկրաշուրջ ուղեծիր Է արձակել տիեզերական լաբորատորիա՝ Magnetospheric Multiscale (MMS)՝ մագնիսական դաշտերի ուսումնասիրման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության Twitter-ում:

 

Տիեզերական ապարատով Atlas 5-ի մեկնարկը տրվել Է հրվանդանի տիեզերակայանից: Լաբորատորիայի հիմնական նպատակը կդառնա ֆիզիկական այն երեւույթի ուսումնասիրումը, որը վերաբերում Է մագնիսական վերամիացմանը: Այդ գործընթացի օգնությամբ, ինչպես պարզաբանում Է NASA-ն, Երկրի մագնիսական դաշտերը միանում են եւ անջատվում, այդ ժամանակ տեղի Է ունենում Էներգիայի պայթումային արձակում:

 

Լաբորատորիան իրենից ներկայացնում Է ութանկյան ձեւի չորս միատեսակ արբանյակ-բլոկ, որոնք ուղեծիր դուրսբերումից հետո մոլորակի շուրջը կշարվեն բուրգի ձեւով: Դա թույլ կտա ֆիզիկական պարամետրերը համաձայնեցված չափել երկրաշուրջ տարածության միանգամից չորս տարբեր կետերում՝ կազմելով տեղի ունեցողի եռաչափ պատկերը: