Լեհաստանի սահմանապահները կասեցրել են Բելառուսի հետ սահմանով ճամպրուկում թաքցված կնոջն անցկացնելու Ֆրանսիայի քաղաքացու փորձը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

 

Արտասովոր միջադեպը տեղի Է ունեցել «Բրեստ – Տերեսպոլ» սահմանային կայարանում, մարտի 16-ին հաղորդել Է Կալինինգրադի Լեհական մշակութային-գործարար կենտրոնը:

 

Մոսկվա - Նիցցա երթուղով ընթացող միջազգային գնացքի սահմանային ստուգման ժամանակ ոստիկանության աշխատակիցները Ֆրանսիայի քաղաքացու ճամպրուկում հայտնաբերել են թաքնված ռուս կնոջ:

 

Նա եղել Է ուղեբեռի տիրոջ կինը: Ամուսինները ցանկացել են անօրինական կերպով ներթափանցել Եվրամիության տարածք: Ճամպրուկից դուրս գալուց հետո ռուս կինն իրեն լավ Է զգացել եւ բժշկական օգնության կարիք չի ունեցել, ասված Է հաղորդագրության մեջ: