Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, փորձել են համացանցի միջոցով տան աշխատող փնտրել: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Աշխատատեղի համար հայտարարությունը տեղադրվել է The Lady jobs կայքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թագավորական ընտանիքը որոշել է տան աշխատող գտնել այն բանից հետո, երբ 5-ամսյա աշխատանքից հեռացել է 34-ամյա Էմի Վուդը:

 

Հայտարարության մեջ նշվել է, որ նոր աշխատկիցը պետք է աշխատի Նորֆոլկում գտնվող մեծ տանը: Խոսքը վերաբերում է Էնվեր Հոլում գտնվող նրանց ամառանոցին: Ապագա տնտեսվարուհին պետք է զբաղվի տան մաքրությամբ, հետևի տերերի հագուստներին՝ լվացք անի, արդուկի: Նա նաև պետք է մթերքներ գնի, երբեմն ուտելիք պատրաստի և երեխաների ու շների մասին հոգ տանի:

 

Հայտարարության մեջ նշված է 5 աշխատանքային օրվա մասին, ընդ որում, չի բացառվում, որ երբեմն նա պետք է երկար մնա կամ աշխատանքի գնա հանգստյան օրերին: Նրան կտրամադրվի տուն, սակայն չի նշվում թե որտեղ, ինչպես նաև չի նշվում աշխատավարձի չափը: