Տիգրան Պետրոսյանը շարունակում է իր ելույթները Տաշքենդի միջազգային մրցաշարում:

Հայ շախմատիստը հերթական հաղթանակն է տոնել՝ 6-րդ տուրում պարտության մատնելով Վիկտոր Դմիտրենկոյին:

Այժմ Պետրոսյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր և գտնվում է 5-րդ հորիզոնականում՝ առաջատարին զիջելով կես միավորով: