ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 18-ին' ժամը 10.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդան մարզադաշտի մոտակայքում արտաքին լուսավորման սյան վրա աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները (3 հոգի) մնացել են մոտ 6 մետր բարձրության սյան վրա. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոկռունկը խափանվել է, և 3 աշխատակից մնացել են վերևում:

 

Հրշեջ-փրրկարարներն անվնաս իջեցրել են արգելափակված քաղաքացիներին: