
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում Նորվեգիային պատկանող Շպիցբերգեն կղզում սպիտակ արջը հարձակվել Է օտարերկրացի զբոսաշրջիկների խմբի վրա եւ վիրավորել նրանցից մեկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Svalbardposten հրատարակության տվյալներով՝ հարձակումը տեղի Է ունեցել մարտի 19-ի առավոտյան: Նախնական տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկները վրանային ճամար Էին խփել բնակավայրից ոչ հեռու: Հարձակման հետեւանքով տուժել Է մեկ զբոսաշրջիկ, իսկ գիշատչին գնդակահարել են:
Լոնգյիրից (Նորվեգիայի Սվալբարդի նահանգի վարչական կենտրոն) ուղղաթիռով զբոսաշրջիկներին օգնության են մեկնել նահանգապետը եւ մի բժիշկ: Նրանք տուժածին տարել են իրենց հետ: Հաղորդվում Է, որ վիրավոր տղամարդու կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, սպիտակ արջի սպանության փաստով կկատարվի հետաքննություն: Շպիցբերգենում բնակվում Է այդ տեսակի շուրջ 3 հազար ներկայացուցիչ, դրանք բոլորը գտնվում են պահպանության ներքո: