Սիդնեյում դարձյալ բացվել Է այն սրճարանը, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերին պատանդներ Էին բռնել: Պատերին հայտնվել են ցուցանակներ՝ ի հիշատակ երկու զոհվածների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Դեկտեմբերի 15-ի առավոտյան արմատական իսլամիստ Ման Խարոն Մոնիսը Lindt սրճարանում 17 մարդ Էր բռնել եւ նրանց պահել շուրջ 16 ժամ:

 

Պատանդներին ազատելու ոստիկանական գործողության ընթացքում զոհվել Էին սրճարանի կառավարիչ Թորի Ջոնսոնը եւ իրավաբան Կատրինա Դոուսոնը:

 

Հաջակցություն սրճարանի բացման եկել Էին տասնյակ մարդիկ:

 

Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Մայք Բերդը հայտարարել Է, որ այսօր ծանր, բայց քաղաքի համար շատ կարեւոր օր Է, քանի որ, նրա խոսքով, իսլամիստների՝ ատելության եւ երկպառակության բորբոքմանը միտված՝ գործողություններն ի վերջո հանգեցրեցին հաշտության եւ միասնացման: