Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այն, որ հայ զինծառայողն անցել է Ադրբեջանի տարածք: Այս մասին հայտնում է Trend.az-ը:

 

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: