Ավարտվեց հերթական Կլասիկոն: Պրիմերայի 28-րդ տուրի շրջանակներում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալեց Մադրիդի «Ռեալին»:

Առաջատարների միջև պայքարն ավարտվեց «կապտանռնագույնների» հաղթանակով 2:1 հաշվով: 19-րդ րոպեին Ժերեմի Մատյեն բացեց հաշիվ: Պատասխան գոլը 31-րդ րոպեին Քարիմ Բենզեմայի փոխանցումից հետո հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Թիմերը 1:1 հաշվով գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղեկեսում դաշտի տերերը կարողացան հեղինակել հաղթկան գոլը: Կասիլյասի պաշտպանած դարպասը 56-րդ րոպեին գրավեց Լուիս Սուարեսը:

Արդյունքում կատալոնացիները Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքը կարողացան պահպանել՝ իրենց ակտիվում ունենալով 68 միավոր: «Կապտանռնագույնները» երկրորդ տեղում գտնվող մադրցիներին գերազանցում են 4 միավորով: 

Նշենք, որ հանդիպմանը մրցավարը ցույց տվեց 11 դեղին քարտ

Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր մադրիդցիների հաղթանակով:

 

 

 

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto

titulo fototitulo foto

 

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto