Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 6-րդի Նեապոլ այցելության ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել: «Դոն Էռնեստոյի ռեստորանի աշխատակիցներն, իմանալով, որ Հռոմի պապը շատ է սիրում պիցցա, հատուկ նրա համար իտալական ամենահայտնի կերակրատեսակն են պատրաստել եւ զարդարել մոցարելա պանրով ու լոլիկով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ABCnews-ը, ռեստորանի համասեփականատեր Էնցո Կասիալին պիցան հանձնել է Պապին, երբ նրա շքախումբը շրջում էր Նեապոլով: Կասիալին պատմել է, որ նա մոտեցել է շքախմբին անդամներին եւ տվել պիցցան:
Ավելի ուշ, ABC News-ին նա պատմել է, որ Պապը շնորհակալություն է հայտնել եւ ասել, որ պիցցան նա ավելի ուշ կուտի:
Տեսանյութը տեղադրվել է youtube-ում, որը մի քանի ժամվա ընթացքում հազարավոր դիտումներ է ունեցել: