Մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի ապահովման և հպակային ցանցի առկա վիճակի բարելավման նպատակով «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն իրականացնում է պլանային վերանորոգման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորերով են փոխարինվում առանձին հատվածների կոնտակտային լարերը, ամրացվուÕ ´ և ներկվում են հենասյուները:
Մարտի 23-ից մեկնարկած կոնտակտային մաշված պղնձալարերի փոխարինման աշխատանքները ներկայում ծավալվել են Կասյան փողոցի 2.2 կմ հատվածում և ըստ սահմանվածի՝ կավարտվեն ապրիլի 10-ին: Իսկ Հալաբյան, Լենինգրադյան և Ծովակալ Իսակովի պողոտայում ընթացող հենասյուների ներկման աշխատանքների վերջնաժամկետը ապրիլի 20-ն է: