Հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների համաձայն, որը Վրաստանում անցկացվել Է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից, հարցվածների 85 տոկոսը բացասական գնահատական Է տալիս Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են վրացական ԶԼՄ-ները:
Հարցման տվյալներով՝ դրանք դրական Է գնահատում մասնակիցների միայն 5 տոկոսը, 18 տոկոսը Ռուսաստանը համարում Է գործընկեր, իսկ 76 տոկոսը՝ սպառնալիք:
Հարցման մասնակիցների 26 տոկոսը հայտարարում Է, որ վերջին ժամանակներս Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացել են, հարցվածների 21 տոկոսի կարծիքով՝ լավացել են, 44 տոկոսն այն համոզմունքն ունի, որ վրաց-ռուսական հարաբերությունները փոփոխությունների չեն ենթարկվել:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, հարցման տվյալների համաձայն, հանրապետության քաղաքացիների 67 տոկոսը կարծում Է, որ «Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան շարունակվում Է»: Հարցվածների 21 տոկոսի կարծիքով՝ «ագրեսիան ավարտվել Է, բայց կարող Է վերսկսվել», մասնակիցների 6 տոկոսի համար «ագրեսիան ավարտվել Է եւ չի վերսկսվի»: