ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի երիտասարդական հավաքականը ընկերական խաղի շրջանակներում հյուրընկալեց Լատվիայի Մ21 տարեկանների հավաքականին:

Հանդիպումը խաղաղ ելք ունեցավ և ավարտվեց 2:2 հաշվով:

Հանդիպման 8-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանը տուգանային հարվածից բացեց հաշիվը: Պատասխան գոլը հյուրերը հեղինակեցին 20-րդ րոպեին. աչքի ընկավ Սերգեյս Վորոբյովսը: Ապա հյուրերին հաջողվեց նաև հաշվի մեջ առաջ անցնել 38-րդ րոպեին Լատվիայի երկրորդ գոլը հեղինակեց Վլադիսլավս Գուտկովսկիսը:

Թիմերը հենց այս՝ 1:2 հաշվով էլ գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում մեր թիմին հաջողվեց գոլ խփել: 59-րդ րոպեին Արթուր Միրանյանի հեղինակած գոլի շնորհիվ Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը խուսափեց պարտությունից: