Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մարտի 26-ին թույլատրել Է Եղիսաբեթ Բ թագուհու ավագ որդու՝ գահաժառանգ արքայազն Չառլզի նամակների սկանդալային հրապարակումը, որոնք հասցեագրված են երկրի կառավարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Չի բացառվում, որ դա կարող Է սպառնալիքի տակ դնել բրիտանական գահին նրա ապագան՝ կասկածի ենթարկելով նրա պատշաճ քաղաքական չեզոքությունը, նշել են տեղի մեկնաբանները:

 

Խոսքը վերաբերում Է 2004 – 2005 թվականների նամակագրությանը, որի բուն գոյությունն աղմուկ Է բարձրացրել մամուլում: ՉԷ որ Մեծ Բրիտանիայի միապետը երկիրը գլխավորում Է սոսկ անվանապես, թագավորական գերդաստանի անդամները զրկված են քաղաքականությանը միջամտելու իրավունքից:

 

Տեղի մեկնաբանները նշում են, որ կառավարության իրաբանները հիմքեր չեն գտել օգտագործելու վետոյի իրավունքը: Ներկայում պարզ չԷ, թե հատկապես երբ կհրապակվեն նամակները: Սակայն մայիսի 7-ին երկրում կայանալիք ընդհանուր ընտրությունների նախաշեմին ինտրիգն աճում Է: Առայժմ հասկանալի չԷ, թե նամակագրության հրապարակումն ինչպես կարող Է ազդել Ուելսի արքայազնի՝ Թագի անմիջական ժառանգորդի ճակատագրի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: