Թուրքիայի խորհրդարանն այսօր վավերացրել է ներքին անվտանգության մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով իշխանություններին լրացուցիչ լիազորություններ է տրվում բողոքի ակցիաների դեմ գործողություններում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, օրենքի համաձայն, որը թուրքական կառավարութոընը մշակել է 2014 թվականի հոկտեմբերի սկզբին' Թուրքիայի քրդական բնակչության զանգվածային բողոքներից հետո, ոստիկանությունը ավելի լայն լիազորություններ է ստանում փողոցային անկարգությունները ճնշելու համար, իսկ մասնակիցները պետք է ավելի լուրջ պատասխանատվություն կրեն օրենքի առաջ:
Մասնավորապես, քրեական պատասխանատվություն է նախատեսվում բողոքի ակցիաներում դիմակներով մասնակիցների, ինչպես նաեւ դյուրավառ հեղուկներով լցված շշեր («Մոլոտովի կոկտեյլներ») , հրավառություններ, երկաթե փուչիկներ, պարսատիկներ եւ այլ նման սարքեր օգտագործողների նկատմամբ, քանի որ դրանք բոլորը նոր օրենքով հավասարեցվել են զենքի: Ակցիաների ժամանակ պետք է չօգտագործել արգելված կազմակերպությունների խորհրդանշանների պատկերմամբ հագուստ եւ պաստառներ:
Նոր օրենքով մեծացվում են ուժային կառույցների աշխատակիցների լիազորությունները: Օրենքի համաձայն' ղեկավարության բանավոր հանձնարարությամբ պաշտոնատար անձինք այժմ իրավունք ունեն խուզարկելու անձանց, նրանց ունեցվածքը եւ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները: Չարտոնված հավաքները (միտինգները) եւ ապօրինի ցույցերը ցրելու համար ոստիկանությանը իրավունք է վերապահվում ներկված ջրով ջրանետներ կիրառել: Ոստիկանությունն իրավունք է ստանում 48 ժամով փողոցային անկարգություններին մասնակցության մեջ կասկածվողներին ձերբակալել48 ժամով, այլ ո չ թե 24 ժամով, ինչպես նախկինում էր:
Թուրքիայի կառավարությունն ու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը գտնում են, որ այդ մջջոցառումները համապատասխանում են Եվրամիության նորմերին այն դեպքում, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կտարականպես դեմ են արտահայտվել նոր օրենքին՝ պնդելով, որ դրա ընդունումը կհանգեցնի մարդու իրավունքների խախտմանը Թուրքիայում: