ՄԱԿ-ի Մադու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) մարտի 2 – 27-ը Ժնեւում տեղի ունեցող 28-րդ նստաշրջանի ընթացքում ընդունել Է հայտարարություն, որն առաջադրվել Է Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ նվիրված Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին, որում շարադրված են դրա արդյունքների ճշմարտացի գնահատումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոտիին:

 

Փաստաթուղթը մարտի 26-ին ընդունվել Է առանց քվեարկության՝ Մարդու իրավունքների խորհրդի ներկայիս նստաշրջանի նախագահ, Ժնեւում ՄԱԿ-ին կից Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Յոահիմ Ռյուկերի հայտարարության տեսքով:

 

«Այս փաստաթուղթը մեզ համար կարեւոր Է նրանով, որ դրանում խոսվում Է նացիզմի դեմ հաղթանակի կարեւորության եւ այն մասին, որ այդ հաղթանակը դարձել Է մարդկության պատմության մեջ նոր դարաշրջանի սկիզբը: Պատերազմի արդյունքը դարձել Է ՄԱԿ-ի ստեղծումը, մարդու իրավունքների հայեցակարգի ձեւավորումը եւ դրա տարածումն աշխարհում: Կարեւոր Է նաեւ այն, որ այդ հայտարարության մեջ շարադրված են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների ճշմարտացի գնահատումները: Եվ դա նույնպես ավանդ Է դրա պատմության վերանայում թույլ չտալու հարցում»,- ՄԱԿ-ի Մարդու իրավո ւնքների խորհրդի որոշման կապակցությամբ լրագրողներին հայտարարել Է Ժնեւում ՄԱԿ-ի եւ մյուս միջազգային կազմակերպությունների բաժանմունքում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:

 

Նրա խոսքով՝ հայտարարության ընդունմանը նախորդել Է Մարդու իրավունքների խորհրդի անդամների շրջանում փաստաթղթի համաձայնեցման տեւական աշխատանքը: Եվ այն եղել Է հաջող:

 

Բորոդավկինն առանձնապես նշել Է Մարդու իրաունքների խորհրդի հայտարարության տեքստի ընդունման գործում այն ավանդը, որը ներդրել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Չինաստանը, Սերբիան՝ որպես այս տարի ԵԱՀԿ-ի նախագահ, Իսրայելը եւ Գերմանիան: