Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լայնածավալ հարցազրույց է տվել ֆրանսիական France 24-ին' ի թիվս այլ խնդիրների անդրադառնալով նաև Հայաստանի հետ հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին' մեղադրելով հարաբերությունների բարելավմանն ուղղված թուրքական քայլերն անպատասխան թողնելու մեջ:
«Խաղաղության համար ամեն անգամ մեր ձեռքը մեկնեցինք, սակայն այն սեղմող չեղավ»,- նշել է Էրդողանը: Նա հերթական անգամ հիշեցրել է նախորդ տարի ապրիլի 23-ին հնչեցրած ուղերձը հայերին' դժգոհելով, սակայն, որ Հայաստանից դրական արձագանք ուղերձին չեղավ:
Անդրադառանալով Չանաքքալերի տոնակատարությունները հենց ապրիլի 24-ին անելու որոշմանը' Թուրքիայի նախագահն ասել է. «Դա անելու համար Հայաստանից թույլտվություն չպիտի խնդրենք»: Նա հերքել է այն փաստը, որ Չանաքքալեի տոնակատարությունների օրն այս տարի հատուկ որոշվել է անցկացնել Ցեղասպանության տարելիցի օրը:
Էրդողանը զավեշտի հասնող հայտարարություն է արել' պնդելով, թե այդ Հայաստանի միջոցառումների օրն է հարմարեցվել Թուրքիայի միջոցառումների օրվան: